Հայաստանը հին շրջանումՀոգևոր մշակույթըՀայերի հին կրոնը

Հայերի հին կրոնը

Հին հայերը եղել են բնապաշտ. նրանք պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների: Հին հայկական դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում: Հին հայերը եղել են բազմաստված, այսինքն՝ պաշտել են տարբեր աստվածների: Գլխավոր աստվածը եղել է Հայկը, որը հանդես է գալիս որպես հսկա որսորդ: Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, որը ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով:

Հին Հայաստանում լայն տարածում է ունեցել Արայի պաշտամունքը: Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն է եղել: Նա մեռնող և հարություն առնող աստված է, որ ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում: Նրանով է կենդանանում ողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է:

Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել Վահագնը: Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, որ բազմիցս փրկել էր Հայոց աշխարհը արհավիրքներից: Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը, որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է: Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, որ ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից.

«Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնում էր և ծովը ծիրանի,

Երկունքը ծովում բռնել էր

Նաև կարմրիկ եղեգնիկին:

Եղեգնի փողից ծուխ էր ելնում,

Եղեգնի փողից բոց էր ելնում

Եվ բոցի միջից դուրս էր վազում

Մի խարտյաշ պատանեկիկ:

Նա հուր մազեր ուներ, (ապա թե)՝

Բոց մորուք ուներ,

Եվ աչիկներն էին արեգակներ»:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ