Հին հայ մշակույթի կարևորագույն բնագավառներից էր թատրոնը: Հույն հեղինակները վկայություններ ունեն Տիգրանակերտի ու Արտաշատի թատրոնների և անգամ խաղացանկի ու դերասանների մասին: Օրինակ, Ք. ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Թատրոններն ունեին հունական բացօթյա ամֆիթատրոնի տեսք և կարող էին տեղավորել մի բանի հազար հանդիսականների: Բացի հունական թատերախաղերից, այստեղ բեմադրվել են նաև հայ հեղինակների գործեր: Քաղաքներում և բնակավայրերում եղել են նաև ժողովրդական թատրոններ, որտեղ բեմադրվել են ներկայացումներ, կազմակերպվել հանդեսներ, պարեր, հանդես են եկել միմոսներ, խեղկատակներ, պարուհիներ և այլն:
Հայկական հելլենիստական մշակույթը կարևոր դեր ունեցավ վաղ միջնադարի հայկական մշակույթի վերելքի համար: