Հայաստանը հին շրջանումՀոգևոր մշակույթըԳիրը

Գիրը

Ուսումնասիրողները հիմնավոր ցույց են տվել, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել հայերեն մեհենագրեր, որոնք լայն տարածում չեն ունեցել և օգտագործվել են միայն մեհյաններում: Պաշտոնական գրագրության համար օգտագործել են արամեերեն և հունարեն լեզուները: Թագավորներն այդ լեզուներով թողել են իրենց արձանագրությունները, իսկ դրամները հատել են միայն հունարեն գրությամբ: Արմավիրում պահպանվել են Ք.ա. III դ. վերջերին վերաբերող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկը հայոց քրմապետի ուղերձն է Երվանդ Դ թագավորին:

Սևանա լճի ավազանում, Հարավային Սյունիքում և Սպիտակում հայտնաբերվել են 10-ից ավելի արամեերեն արձանագրություններ Արտաշես Ա-ի թողած սահմանաքարերի վրա: Պահպանվել են նաև Տրդատ Ա-ի և Տրդատ Գ-ի թողած հունարեն արձանագրությունները: Հունարեն և լատիներեն արձանագրություններ են հայտնաբերվել նաև Էջմիածնում, Արտաշատում, Վեդիում, Խարբերդում, Տիգրանակերտում և այլուր:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ