Հայաստանը զարգացած միջնադարումՔաղաքներըԶարգացած միջնադարի քաղաքները

Զարգացած միջնադարի քաղաքները

IV դ. պարսից զորքերի իրականացրած Հայաստանի քաղաքային բնակչության բռնագաղթից հետո քաղաքային կյանքը ծանր հարված ստացավ: Վաղ միջնադարի հետագա շրջանում միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք: Հայաստանի անկախության վերականգնման շնորհիվ IX-XI դդ. հին քաղաքները վերականգնվեցին, հանդես եկան շուրջ երեք տասնյակի հասնող նոր քաղաքներ: Դրանք առաջացան առևտրական ուղիների կարևոր խաչմերուկներում: Քաղաքային կյանքի բուռն վերելքը պայմանավորված էր աշխատանքի հասարակական բաժանման արագ խորացմանբ: Ինչպես նշվեց, արհեստագործությունն անջատվեց գյուղատնտեսությունից, արհեստներն ու առևտուրը գերազանցապես կենտրոնացան քաղաքներում:

Զարգացած մրջնադարի քաղաքը շարունակում էր պահպանել իր կառուցվածքը: Նրա առավել անառիկ մասում գտնվում էր պարսպապատ միջնաբերդը: Այստեղ էին գտնվում արքայական կամ իշխանական դղյակներն իրենց օժանդակ կառույցներով: Միջնաբերդում էին գտնվում նաև այլ իշխանավորների ու բարձրաստիճան հոգևորականության պալատները: Միջնաբերդի շուրջը տարածվում էր բուն քաղաքը կամ արդյունագործական մասը, որը շարունակում էր կրել շահաստան անունը: Այստեղ էին կենտրոնացած արհեստավորների և առևտրականների արհեստանոցներն ու կրպակները, շուկաները, հյուրանոցները և այլ շինություններ: Բացառությամբ առանձին դեպքերի, շահաստանը շրջապատված էր լինում պարսպով, որից դուրս գտնվում էին քաղաքային արվարձանները: Այստեղ բնակվում էր քաղաքի բնակչության ընչազուրկ մասը՝ աղքատ արհեստավորներ, սևագործ բանվորներ և քաղաքային ռամիկներ, որոնք պատերազմների ժամանակ ապաստանում էին շահաստանում: Երկարատև խաղաղության պատճառով Արծնը և մի շարք այլ քաղաքներ այդպես էլ չպարսպապատվեցին: Պայմանականորեն դրանք կարելի է անվանել բաց քաղաքներ:

Քաղաքային ավագանու գլուխ կանգնած էր քաղաքապետը կամ շահապը: Մուհթասիբ կոչված պաշտոնյան հսկում էր հարկահավաքությունը, շուկաները, առևտրական կրպակները և արհեստագործական գործատները: Նրանք իրենց գործունեությունն իրականացնում էին ստորադաս պաշտոնյաների միջոցով: Խոշոր քաղաքներն ունեին ավագների խորհուրդ կամ երիցանի:

Հատկապես բուռն զարգանում էին մանր թագավորությունների և խոշոր իշխանությունների կենտրոնները: Իրար հետ մրցելով՝ հայ արքայիկներն ու իշխանները իրենց կենտրոնները զարդարում էին հոյաշեն պալատներով, հյուրատներով և այլ շինություններով: Քաղաքներում կրպակներ կամ խանութներ, արհեստանոցներ, ջրաղացներ և ձիթհաններ ունեին նաև մեծ ու փոքր իշխանները և բարձրաստիճան հոգևորականությունը: Դրանք նրանց մեծ եկամուտներ էին բերում:

Չնայած գյուղատնտեսությունից արհեստագործության անջատվելուն, քաղաքային բնակչության մի մասը միաժամանակ զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ: Փոքր քաղաքներում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը հաճախ գերակշիռ դեր էր խաղում:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ