Հայաստանը զարգացած միջնադարումԱրհեստագործությունը և առևտուրըԱրհեստագործության զարգացման նախադրյալները

Արհեստագործության զարգացման նախադրյալները

Հայաստանի անկախության վերականգնումը մեծապես խթանեց արհեստագործության զարգացումը: Արհեստագործությանն առատ հումք էին մատակարարում թե' երկրագործությունն ու անասնապահությունը և թե' օգտակար հանածոներով հարուստ ընդերքը: Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը: Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը: Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը:

Գնալով զարգացան շուկայական հարաբերությունները, ձևավորվեց երկրի ներքին շուկան, աշխուժացավ արտաքին առևտուրը: Շուկայի պահանջմունքը բավարարելու համար արհեստավորներն սկսեցին հրաժարվել գյուղատնտեսական գործունեությունից: Դրա հետևանքով արհեստները վերջնականապես անջատվեցին գյուղատնտեսությունից: Արհեստավորները հաստատվում էին քաղաքներում ու մայրուղիների խաչմերուկներում, որտեղ աստիճանաբար ձևավորվեցին նոր քաղաքներ ու վաճառաշահ ավաններ:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ