Աբուլը ամենաբարձր հանգած հրաբխային լեռն է Ջավախքի բարձրավանդակում. 3301մ:
Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով:
Աբուլից բացվում է մի հիասքանչ տեսարան Ջավախքի, մասնավորապես, Փարվանա լճի վրա: Լեռը հիշատակվում է Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» և «Փարվանա» ստեղծագործություններում: