Փարվանա լիճը գտնվում է Ախալքալաքի սարահարթում, 2074 մ բարձրության վրա:
Մակերեսը 37,5 ք.կմ է, միջին խորությունը` 2,4մ, առավելագույնը` 3,3մ: Այն ունի ստորերկրյա սնում, ջուրն անուշահամ է, ջինջ, շրջապատված է բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկսվում է համանուն (կամ Ախալքալաքի) գետը։
Սովորաբար սառցակալվում է դեկտեմբերից ապրիլ ամիսներում:
Փարվանա լճի կողքին է գտնվում Աբուլ սարը (3301մ), որը լճի հետ միասին մի հիասքանչ տեսարան է ստեղծում:
Փարվանա լճին է նվիրված Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդը: