Ստեփանավանի Դենդրոպարկ

Լոռի

Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Անշուշտ դա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից է:

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ:

Ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա գտնվող այգին ունի ցուրտ կլիմա: Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550մմ: Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած: Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում` հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները:
Այգին հիմնադրել է 1931թ.-ին Էդմոն Լեոնովիչը: Նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984թ., որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր:

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել` ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ: Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում:

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան: Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում: Համաձայն բուսաբանների կարծիքի, հասուն տարիքում այդ հսկաների բները իրար են կպնելու, սակայն արդեն անհնար է միմյանցից հեռացնել դրանք:

Այգին մի հիասքանչ վայր էր, որն՝ իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով ու թռչունների երգով, ինչ-որ մի հեքիաթի մեջ է գցում այցելուին: Կարելի է անվերջ զբոսնել ծառուղիներով ու չձանձրանալ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ