Դեբեդը կազմվում է Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը: Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, 152կմ Հայաստանում, մնացածը՝ Վրաստանում: Ավազանը՝ 4080ք.կմ է, որից 3790ք.կմ՝ Հայաստանում:
Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1մ: Տարեկան հոսքը՝ 995մլն.խ.մ, հոսքի մոդուլը՝ 9,21լ/վրկ ք.կմ, միջին հանքայնացումը՝ 225մգ/լ: Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա:
Կիրճի խորությունը հասնում է 350մ-ի, Թումանյան քաղաքի մոտ: Ունի հիդրոէներգիայի պաշարներ: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար: Դեբետից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ: Նշանավոր վտակներն են՝ Մարցիգետը, Աջիրը, Շնողը:
Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին և այլն:
Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ ինչպես սարսափի մեջ գցող գետ... Այն նկարագրված է նաև Հովհ. Թումանյանի “Լոռեցի Սաքո” պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: