Ֆրիկ

(XIIIդ.)

Ֆրիկի կենսագրության մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել: Գիտենք, որ նա ապրել և գործել է Հայաստանում    մոնղոլական    տիրապետության
ժամանակաշրջանում, այսինքն՝ XIII դարում: Անհայտ են նրա ծննդյան և մահվան թվականները, ծննդավայրը կամ բնակավայրը: Չգիտենք՝ Ֆրիկ բանաստեղծի իսկական անո՞ւնն է, թե" անվան կրճատ ձևը կամ գրական կեղծանունը: Այսպես թե այնպես՝ այդ անունը լիովին համահունչ է բանաստեղծի անձնական ճակատագրին, միջին հայերենում «ֆրիկ» բառն ունեցել է «դեռահաս, նոր հասնող ցորեն, որ այրեն ի կրակն» իմաստը: Եվ այս իմաստի գործածությանը հանդիպում ենք նաև բանաստեղծի տաղերից մեկում.

Ոչ ծըլիմ, ոչ բուսանիմ, զերդ զաղընձած սերմ եմ գերիս:

Ֆրիկից մեզ են հասել մոտ հինգ տասնյակի հասնող բանաստեղծություններ, որոնք, լինելով թաթար-մոնղոլական տիրապետության շրջանի հայ կյանքի քնարական արտահայտությունը, բարեբախտաբար պարունակում են նաև ինքնակենսագրական բնույթի որոշ տեղեկություններ: Հաստատված է, որ Ֆրիկի արժեքավոր տաղերից մի քանիսը գրվել են 1280-1290-ական թվականներին:


Սրանից ենթադրվում է, որ նրա ստեղծագործական կյանքի վերեւքը համընկնում է XIII դարի երկրորդ կեսին: Բանաստեղծություններից պարզ է դառնում, որ Ֆրիկը քաջածանոթ է «Աստվածաշնչին», տեղյակ է կրոնական զանազան գրվածքների բովանդակությանը, աչքի է ընկնում գիտելիքների լայն պաշարով: Ենթադրվում է նաև, որ նա ստացել է վանական կրթություն, բայց հոգևոր կոչում չի ընդունել, մնացել է աշխարհական: Բանաստեղծը նախապես ապրել է ապահով կյանքով, ունեցել է տուն, ընտանիք, կուտակել է որոշ հարստություն: Բայց հետագայում թաթար-մոնղոլների լարած խարդավանքների հետևանքով կորցրել է ամեն ինչ, մատնվել թշվառության.

Ժողովեցի շատ մի բարի՝ ըռզակ արի զայն թաթարի, ...Զինչ մեծամեծ վաստակ արի, տանիլ տուի զինք հեղեղի:

Հիմք կա կարծելու, որ ինչ-որ պարտքի դիմաց նա կորցրել է նույնիսկ որդուն.

Դ՚ըրի զիմ որդին գրրաւ, ուստի ճուղապ գընալուն, Միթէ թագաւորն երկնից՝ նա բերէ զիմ որդին ի տուն։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ