Ներսես Շնորհալի

(1100-1173)

Ներսես Շնորհալուց պահպանվել է գրական հարուստ ժառանգություն: Նա բազմաժանր գրող է և իր ստեղծագործական վաստակով մի նոր որակի է բարձրացրել հայ բանաստեղծական արվեստը:
Շնորհալին ծնվել է Կիլիկյան Հայաստանին սահմանակից Տլուք գավառի Ծովք ամրոցում, որի տերն էր հայրը՝ իշխան Ապիրատ Պահլավունին: Ներսեսն իր ավագ եղբոր հետ հիմնավոր կրթություն է ստացել Կիլիկիայի Կարմիր վանքի դպրոցում, որն ավարտել է արտակարգ հաջողությամբ՝ արժանանալով Շնորհալի մականվան: Շուտով ավագ եղբայրը երիտասարղ տարիքում օծվել է Հայոց կաթողիկոս՝ Գրիգոր Գ Պահլավունի անունով, իսկ Ներսեսը նվիրվել է եկեղեցական ծառայության, նախ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ ապա՝ եպիսկոպոս:

Եկեղեցական գործունեությանը զուգահեռ՝ Շնորհալին զբաղվել է գրական աշխատանքով: Նա հայտնի է նաև որպես երաժիշտ, ուստի հաճախ կոչվել է Ներսես Երգեցող: 1166թ. Ներսես Շնորհալին օծվել է Հայոց կաթողիկոս: Նա վախճանվել 1173 թվականին և թաղվել կաթողիկոսանիստ Հռոմկլա, ամրոցում: Հայ եկեղեցին Շնորհալուն դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշում է ամեն տարի՝ Թարգմանչաց տոնին:


Մեծ է Շնորհալու ավանդը հայ բանաստեղծական արվեստի զարգացման գործում: Նա ազգային եկեղեցական տոների համար գրել է շատ տաղեր, զանազան բնույթի ու բովանդակության ոտանավորներ, երգաշարեր, հանելուկներ, պոեմներ: Գրել է նաև բազմաթիվ շարականներ, որոնք այսօր էլ երգվում են հայ եկեղեցու պաշտոնական արարողությունների ժամանակ:

Շնորհալու ուսուցողական ոտանավորները, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ գրականության մեջ, հորինվել են մատաղ սերնդին ազգային արժանապատվության ոգով դաստիարակելու, նրան կրթելու, բազմապիսի օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Նման բնույթ ունեն նաև հանելուկներ՛ը: Հայ իրականության մեջ բանահյուսական այղ հնագույն տեսակի գրական մշակման և կաւոարելագործման փաստը կապվում է Շնորհալու անվան հետ: Նրանից պահպանվել է ավելի քան 300 հանելուկ: Շնորհալին հանելուկներ ստեղծել է ինչպես պատանիների, այնպես էլ հասուն տարիքի մարղկանց համար, որպեսզի զանազան հավաքույթների ժամանակ անբովանդակ զրույցներով տարվելու փոխարեն նրանք ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց:

Հանրահայտ է նրա «Նորահրաշ պսակավոր և զորագլուխ առաքինաց» սկզբնատողով շարականը, որը նվիրված է Ավարայրի ճակատամարտի (451 թ.) հայ հերոսների հիշատակին:
Դարեր շարունակ լայն ժողովրդայնություն են վայելել նրա «Աոավոտ լուսո...», «Աշխարհ ամենայն...», «Զարթի´ք, փառք իմ, զարթի´ք» ստեղծագործությունները: Սրանք զետեղված են հայ եկեղեցու «ժամագիրք» ժողովածուի մեջ, ուստի համարվում են ժամագրքային երգեր և շարական երգի նման ամրագրված չեն որոշակի տոնի:

«Առավոտ լուսոն» «Ժամագրքում» կոչվում է «Երգ աղոթական», այսինքն՝ աղոթքի երգ: Նշվում է նաև, որ Հայոց կաթողիկոս Տեր Ներսես Շնորհալու այս երգը նվիրված է Սուրբ Երրորդությանը և Երրորդության հրեք դեմքերից (Հայր Աստված, Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի) յուրաքանչյուրին՝ առանձնակի: Սուրբ Երրորդության գաղափարը շեշտվել է նաև ստեղծագործության կաոուցվածքով, քանի որ բանաստեղծական յուրաքանչյուր տուն կազմված է երեք տողից: Ամբողջ երգը աների սկզբնատառերով հերթականությամբ ներկայացնում է հայոց այբուբենը՝ Ա-ից -Ք: Թվում է, թե բանաստեղծը կամեցել է ազգային այբուբենի բոլոր գրերով արտահայտել մարդա¬սեր Աստծու գթությամբ երկրային մեղքերից մաքրագործվելու, արդարների դասին դասվելու քրիստոնեական բաղձանքը: «Առավոտ լուսո»-ն ըստ խոսքի երանգի աղաչական երգ է և կատարվում է մեղմ ու հոգեթով երաժշտությամբ, յուրաքանչյուր վանկի հատուկ ու հանդիսավոր արտաբերմամբ:

Ներսես Շնորհալու ստեղծագործության գլուխգործոցը «Ողբ Եդեսիո» («Եդեսիայի ողբը») պոեմն է, որը հայ քաղաքական բանաստեղծության աոաջին խոշոր երկն է: Պատկերելով 1144 թ. դեկտեմբերին մահմեդական զորքերի կողմից Ասորիքի Եղեսիա, քաղաքի գրավումն ու խաղաղ բնակչության դաժան կոտորածը՝ հեղինակը վարպետորեն անդրադառնում է նաև հայ ժողովրդի պատմական ճակատագրի խնդրին, շեշտում ազգային պետականության երբեմնի գոյության փաստը: Պոեմը հորինված է Եդեսիա քաղաքի անունից: Քաղաքը հանդես է բերված որպես մի դժբախտ, որդեկորույս մայր, ոռն անհուն կսկիծով ողբում է իր հետ կատարված մեծ աղետը: Անշունչ առարկան անձի, դեմքի հատկություններով ներկայացնելու գրական հնարանքը, որ կոչվում է անձնավորում կամ դիմառնություն, Ներսես Շնորհալու երկը դարձրել է պատկերավոր, արտահայտիչ ու սրտառուչ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ