Գաբրիել Սունդուկյան

(1825-1912)

Գրականություն. Գաբրիել ՍունդուկյանՍունդուկյանը ծնվել է 1825թ. Թիֆլիսում: Նրա հայրը վաղ է մահացել՝ ընտանիքին թողնելով նշանակալից կարողություն: Մայրը խելացի կին էր և ամեն ինչ անում էր որդուն հիմնավոր կրթություն տալու համար:

Մանուկ Գաբրիելը սովորել է մասնավոր հմուտ մանկավարժների մոտ, այնուհետև Խաչատուր Աբովյանի պանսիոնում: Ուսման ընթացքում սովորում է լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Ապա ուսումը շարունակում է պետական գիմնազիայում: Գիմնազիան ավարտելուց հետո 1846թ., նա մեկնում է Պետերբուրգ և ընդունվում համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժանմունքը:

1850թ. ավարտելով համալսարանը` Սունդուկյանը վերադառնում է Թիֆլիս և թարգմանչի պաշտոնով աշխատանքի անցնում փոխարքայի գրասենյակում: Մի պաշտոնյայի հետ, վիճելու համար Կովկասի փոխարքա Վորոնցովը նրան հեռացնում է Թիֆլիսից: Երիտասարդ Սունդուկյանը ստիպված է լինում 5 տարի անցկացնել մայրաքաղաքի մտավորական միջավայրից հեռու: վերադառնալով Թիֆլիս նա նորից անցնում է պետական ծառայության և աշխատանքի մեջ մնում մինչև խոր ծերություն՝ արժանանալով պետական պարգևների:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար նրան շնորհվում է քաղաքացիական գեներալի պատվավոր աստիճան: Սունդակյանը շատ ուշ է սկսել ստեղծագործել: Իր աոաջին թատերախաղերը նա գրել է 40-ին մոտ տարիքում: Այդ ժամանակ Թիֆլիսում մեծ աշխուժություն էր ապրում թատերական կյանքը, և տաղանդավոր թատերագիրը անմիջապես հայտնվում է այդ կյանքի կենտրոնում: Նրա անունը անխզելիորեն կապված է Չմշկյան-Ամրիկյան թատերական խմբի գործունեության հետ, որ մեծ նշանակություն է ունեցել հայ թատրոնի կազմավորման ու զարգացման գործում: Այդ թատերախմբի շնորհիվ Սունդուկյանի պիեսները մեծ ժողովրդականություն են ձեռք բերում, պիեսների ներկայացումներն էլ իրենց հերթին մեծապես նպաստում են, որ հասարակության մեջ ավելի բարձրանա թատերախմբի հեղինակությունը:

Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականին:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ