Մեսրոպ Մաշտոց

Գրականություն. Մեսրոպ ՄաշտոցՄեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։

Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։

Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ։ Գողթն գավառում, որտեղ պահպանվում էր հեթանոսական, կրոնը, հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Աստվածաշունչը հրապարակորեն կարդալու ընթացքում անմիջապես թարգմանել է հայերեն ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Քարոզչությունր Գողթնում և այլուր նրա մեջ հաստատել է հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև ուրիշ պատճառներ. 387-ին երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածները միմյանցից օտարանում էին։ Պարսից գերիշխանության տակ գտնվող արևելյան մասում թեև պահպանվում էր հայկական թագադրությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված հայոց պետականությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր, գավառում արմատանում էր հունական կենցաղը։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո՝ Մեսրոպ Մաշտոցը կանխազգացել է հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը, տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, ՍԵսրոպն (աշխարհի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»)։ Մեսրոպ Մաշտոցի համար հայ դպրության ստեղծումն ուներ հետևյալ նպատակները. 1. հայացնել Աստվածաշունչը և քրիստոնեական այլ գրքեր, եկեղեցիներում քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն, 2. ստեղծելու զարգացնել մայրենի լեզվով գրականություն, 3. հայությանը փրկել ձուլումից, 4. ամրացնել երկրի քաղաքականապես բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային, միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։ 387-ին կաթողիկոս դարձած Մահակ Պարթևը, որր եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մեսրոպ Մաշտոցի գլխավոր նեցուկը, ունեցել է նույն մտահոգությունները։

Եվ, ինչպես գրում է Կորյունը, «...ամենաբարի աստծուց պարգևվեց նրանց՝ երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդը ժողովել և հայ ազգի համար նշանագրեր գտնել» (Կորյուն, «Վարք Մաշտոցի»)։ Վռամշապուհ թագավորր հայտնել է, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայկական գրեր կան, և «Նա էլ Վահրիճ անունով մեկին հրովարտակներով ուղարկեց (նույն տեղում) դրանք Հայաստան բերելու»։ Հիմնվել են դպրոցներ, Մեսրոպ Մաշտոցր ստացել է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսել մանուկներին ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվել հայկական դպրությանը։ Մոտ երկու տարվա (ըստ ոմանց՝ երկու ամսվա) դասավանդումից հետո պարզվել է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենը լիարժեք արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման և ուսուցման տեսակետից։ Սահակ Պարթևի երաշխավորությամբ և թագավորի հրամանով Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ ուղևորվել է Ասորրք։ Եղել է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել Ասորի հոգևորականների հետ։ Եդեսիայում Մեսրոպ Մաշտոցը ստեղծագործ երկունք է ապրել. «... նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար»   (Կորյուն,   «Վարք Մաշտոցի», 1962, էջ 101)։ Մեսրոպ Մաշտոցը 405-ին ստեղծել է հայերենի հնչյունային համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր» (նույն տեղում)։ Եդեսիայամ

Մեսրոպ Մաշտոցը նորագյուտ հայկական տառերը դասավորել է՝ օգտվելով հունարեն այբուբենի հերթականությունից, տառերին տվել անուններ (այբ, բեն, գիմ և այլն), որոշել նրանց թվային արժեքները (Ա=1, ժ=10, ճ=100, Ռ=1000 և այլն)։ Ապա անցել է Սամոսատ, հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել նորագյուտ տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանել իր օգնականներին, այնտեղ հունարեն, կրթություն ստացող հայ մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսել է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի Առակների գիրքը, որի սկիզբն է՝«Ճանաչել զիմաստութիւն եվ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն են։

Հայոց գրերը ստեղծելիս Մեսրոպ Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին շուրջ 400 հզ. կմ2 տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրականության հայերենի համար հնչյուն, կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն րնտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորները հավելանշումներով արտահայտելու հարցի լուծումը և այլն։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները՝ նա որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների (հնչույթներ) իրական քանակը, բացառել վանկային և ձայնավորներ չունեցող գրային համակարգերը, առաջնորդվել մեկ հնչյունին մեկ գիր սկզբունքով։ Այդպես ստեղծվել է 36 տառ, որոնց կիրառությունը ճշտել է Սողոմոնի Առակների գիրքը թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական, առաջրնթաց հարմարագույն եղանակը, գրել հայերենի ուղղագրության հիմքը և այլն։ Միջնադարում Մեսրոպ Մաշտոցի այբուբենին ավելացել են միայն օ և ֆ տառերը։ Հետագայում արևելահայերենում արվել են մի քանի ուղղագրության փոփոխումներ (1922-ին կատարվել է մաշտոցյան ուղղագրության կամայա¬կան փոփոխություն, որը քննադատվել է հայ մտավորականության կողմից։ 1940-ին վերականգնվել են դասական ուղղագրության որոշ տարրեր, սակայն մաշտոցյան ուղղագրությունը դրանով չվերականգնվեց:

Մեսրոպ Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադարձել է հայրենիք։ Երկրում ծավալվել է թարգմանչաց շարժումը։ Կարճ ժամանակում թարգմանվել են Աստվածաշնչի հիմնական մասը, ինչպես նաև փիլիսոփայական, ժամանակագրության, բնագիտական և այլ բնույթի գրքեր։ Մեսրոպ Մաշտոցր տառերի գյուտից հետո շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, ստեղծել հայկական դպրոցներ, տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության, գիտության կենտրոններ։ Առաջին երեք շրջագայությունները Մեսրոպ Մաշտոցը կատարել է Հայաստանի արևելյան մասում, չորրորդը՝ Արևմտյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում շրջագայելիս Մեսրոպ Մաշտոցը «...սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար։ Գրեց, դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց... և իջավ Վրաց կողմերը» (Կորյուն, « Վարք Մաշտոցի», 1962, էջ 110, նույնի մասին՝ Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», 1981, էջ 407)։ Հինգերորդ ուղևորության ժամանակ Մեսրոպ Մաշտոցը այցելել է Բուն Աղվանք և ամենաբազմամարդ ցեղի՝ գարգարացիների լեզվի համար, տեղացի Բենիամին Երեցի օգնությամբ, ստեղծել տառեր, հիմնել դպրոցներ, սկիզբ դրել թարգմանական գործին։ Մասնակցել է հունարենից Աստվածաշնչի ամբողջ թարգմանությանը (սկզբնական թարգմանությունը ասորերենից էր) և խմբագրմանը (հայտնի է Սահակ-Մեսրոպյան անունով)։ Մեսրոպ Մաշտոցը կազմել է հունարեն երկերի մի ժողովածու, որը հետո թարգմանել է հայերեն, գրել քարոզներ, ճառեր, ուղերձներ, հոգևոր բանաստեղծություններ (շարականներ)։ Տառերի գյուտից հետո, երբ ծառացավ եկեղեցու ծեսերը, երգեցողությանը հայացնելու խնդիրը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած երգերը մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների՝ շարակնոցներում Ապաշխարության կարգի երգերը Մեսրոպ Մաշտոցինն են։ Ստուգապես նրանն է համարվում դրանց մի մասը՝ շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում՝ Հարց, Տէր Երկնից, Ողորմեա շարքերը։ Մեսրոպ Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են։ Նա ստեղծել է հայ գրավոր բանաստեղծության առաջին չափերն ու հանգերի տարրերը։ Սահակ Պարթևի հետ հիմնել է հայ մասնագիտական երաժշտությունը, նրանք կարգավորել են բանավոր ժողովածու ու հեթանոսական, հոգևոր ձայնեղանակները և օգտագործել են եղեցական երաժշտության մեջ՝ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մեսրոպ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։ Մշակել է հայոց լեզվի և հայ երաժշտության, հայկական դպրոցներում ուսուցվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել հայկական դպրոցի լեզվական հիմունքը. 1. դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի (որպես միակ մայրենի լեզվի) ուսուցմամբ, 2. բոլոր հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, 3. օտար լեզուներն ուսուցանել հայոց լեզվի հիման վրա։

Մեսրոպ Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը։ Մարդն իր ոչ կատարյալ լինելը, ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալը՝ Աստծուն ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է խոր զղջման՝ ապաշխարության, և ճանապարհ բացում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու, ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մեսրոպ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո 17.02.440 նրա դին՝ իշխան Վահան Ամատունու ջանքերով տեղափոխվել ու թաղվել է Օշականում և երեք տարի անց գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի։ 1875-79-ին այդ եկեղեցու տեղում կառուցվել է ՄԵսրոպ Մաշտոց Եկեղեցին, որի բեմի տակի խորանում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է։ Հայ եկեղեցին նրան դասել է իր սրբերի շարքը։

Մեսրոպ Մաշտոցի անունով են կոչվում Երևանի մի շրջան, պողոտա, Հայաստանի և Սփյուռքի պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962-ից նրա անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Երևանի Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ 1993-ին Հայաստանի Հանրապետությունում սահմանվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ