Մուրացան

(1854-1908)

ՄուրացանՄուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականին հայոց պատմական Շուշի քաղաքում: Նախնական կրթությունր ստանալով մասնավոր վարժարանում՝ այնուհետև ոաումնառությունը շարունակել է հայրենի քաղաքի թեմական դպրոցում:

Դաս ու դասագիրք սիրող աշակերտ է եղել Գրիգորը: Բնավորությամբ ինքնամփոփ պատանին օրվա մեծ մասն անց է կացրել րնթերցանությամբ: Կլանված կարդացել է հայոց գրականությունն ու պատմությունը, հատկապես շատ է սիրել Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները: Իր իմացությունը համակողմանի դարձնելու համար, հայ հեղինակներից բացի, կարդացել է նաև ուրիշ ժողովուրդների մեծանուն գրողների գործերը: Ստեղծագործելու բնատուր ձիրքով և աշխատասիրությամբ օժտված պատանին դեռ աշակերտական տարիներին սկսել է իր գրական փորձերը՝ գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններ տպագրելով ժամանակի պարբերական մամուլում: Սակայն, ինչպես պարզվում է հետագայում, նրա տարերքը արձակ ստեղծագործությունն էր:

Հեշտ ու խաղաղ չի անցել Մուրացանի կյանքը: Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ, ապա, նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորել և աշխատանքի անցել Թիֆլիսի առևտրական տներից մեկում: Հաշվապահի դժվարին աշխատանքր նրան հնարավորություն չի տվել ամբողջությամբ նվիրվելու սիրած գործին՝ գրականությանը: «Ահա այս տարիների ըն¬թացքում,- պատմել է գրողը,- սկսա իմ ազատ ժամերից օգտվել և գրել: Դժբախտաբար այս ազատ ժամերն էլ շատ քիչ էին... Իսկ եթե ես նյութական մի փոքրիկ ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենական աշխատության փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ: Գիտե՞ք՝ ինչ մեծ վիշտ է այս ինձ համար»: Ծանր ու հոգեմաշ աշխատանքը, իր ժամանակի ազատամիտ մա-մուլի անբարյացակամ վերաբերմունքը, կնոջ՝ Ոսկիի հետ կապված ընտանեկան անախորժությունները պատճառ դարձան, որ գրողը մեկուսանար իր շրջապատից, գրական միջավայրից:
Այս ամենը խաթարեցին նրա առողջական վիճակը, և նա մահացավ հոգեկան խանգարումից 1908 թվականին Թիֆլիսում:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ