Միսաք Մեծարենց

(1886-1908)

Գրականություն. Սիսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենցը (Միսաք Մեծատուրյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Բինկյան գյուղում 1886 թվականին: Գյուղր գտնվում էր Եփրատ գետի վտակ Արածանիի ափին՝ շրջապատված վայրի բնության գեղեցիկ տեսարաններով, որոնք շատ խոր հետք են թողել ապագա բանաստեղծի մանկական հիշողություններում: Այդ տպավորություններից էլ հետագայում ծնվել են հրաշալի քնարական երգեր:

Մանուկ Միսաքր գրաճանաչություն սովորել է հայրենի գյուղում: Սակայն շուտով նրանց բարեկեցիկ րնտանիքը հարկադրված է լինում լքել նախնիների օրրանը: Մեծատուրյաններր հաստատվում են Սեբաս-տիայում (Սվազ), ուր և Արամյան վարժարանում Մեծարենցը շարունակում է ուսումը: Այնուհետև սովորում է Մարզվանի Անատոլիա գիշերօթիկ քոլեջում:

1902 թ. Մեծարենցը գափս է Կոստանդնուպոլիս, ուր արդեն մի քանի տարի էր, ինչ պանդխտության մեջ էր հայրը: Բանաստեղծի ամբողջ մանկությունն անցել է առանց հոր: Այդ տարիներին նրա հոգեկիցն ու նեցուկը մայրն էր՝ իր գորովագին սիրով: Նա հաճախ Ակնա սրտաբուխ երգեր էր երգում մանուկ Միսաքի համար՝ նրա հոգում արթնացնելով բանաստեղծական կայծեր...

Կ.Պոլսում Մեծարենցը հաճախում է Կեդրոնական վարժարան: Այստեղ նրա ուսուցիչն էր անվանի գրող, բանասեր ու մանկավարժ Հրանտ Ասատուրը: Նա անմիջապես նկատում, գնահատում ու քաջալերում է իր սանի բանաստեղծական աոաջին փորձերը:

Ուսումնառության տարիներին Մեծարենցը ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարհային գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն: Բայց նրան վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը: 1905 թ. առողջության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս րնդհատել ուսումը...

Մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները երևացել էին տարիներ առաջ: Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք: Ավազում մի խումբ տղաներ, շփոթելով իրենց հակառակորդի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ պատանուն: «Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն,- վկայում է հուշագիրր,֊ բայց այդ սարսափր տեղավորվել էր իր հոգիին մեջ: Ու միշտ ալ գիծ մր մնաց իր վրա հիվանդկախության, որ հետո՝ իր արբունքին հասած տարիներուն, պիտի րնդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»:

Հիվանդությունը գնալով խորանում է: Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն. 1908 թ. Միսաք Մեծարենցր վախճանվում է:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ