Սայաթ-Նովա

(1722-1795)

Սայաթ-ՆովաՍայաթ-Նովան (Հարություն Սայադյան) հայ միջնադարյան քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է Թիֆլիսում: Վաղ հասակից զբաղվել է ջուլհակությամբ, ապա բուռն սեր դրսևորելով աշուղական արվեստի նկատմամբ՝ ամբողջովին նվիրվել է բանաստեղծությանը, երգին ու երաժշտությանը: Շատ շուտով,   երբ  հռչակվել   է նրա
համբավը, նա ընդունել է Սայաթ-Նովա մականունը և վրաց Հերակլ 2-րդ թագավորի հրավերով դարձել է պալատական երգիչ:

Բայց Սայաթ-Նովան չի համակերպվել արքունական բարքերին: Այստեղ նա հաճախ կրել է վիրավորանք ու դառնություններ, երբեմն ընդհարվել է ազնվականության հետ՝ վաստակելով թշնամանք: 1759թ. Սայաթ-Նովան վտարվել է պալատից և թագավորի հարկադրանքով ձեռնադրվել է քահանա: Ստանալով Տեր-Ստեփանոս անունը՝ Սայաթ-Նովան հոգևոր ծառայություն է կատարել տարբեր վայրերի հայկական եկեղեցիներում, մերթ ընդ մերթ զբաղվել նաև գրչությամբ: Հիշարժան է, որ 1761թ. Պարսկաստանի Էնգելի քաղաքի եկեղեցում նա արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը: Կնոջ մահից հետո (1768 թ.) Սայաթ-Նովան տեղափոխվեք է Թիֆլիս և շարունակել եկեղեցական ծառայությունը:

Երգիչն սպանվել է 1795 թ. սեպտեմբերին Թիֆլիսում, երբ պարսից Աղա-Մահմադ շահի բանակը գրավել և ավերել է Վրաստանի մայրաքաղաքը՝ կոտորելով շատ բնակիչների:


Որպես ստեղծագործող Սայաթ-Նովան աշուղ-բանաստեղծ է: Այսինքն նա մի կողմից ժառանգել և օգտագործել է աշուղական երգերի ժանրային ձևերը, մյուս կողմից ընթացել է զուտ սեփական նյութի և անհատականության, անձնական ընկալումների վերարտադրման ճանապարհով: Նա իր ստեղծագործությունները, որոնք կոչել է խաղեր, գրել է որոշակի երաժշտական եղանակներով երգելու համար և ինքն էլ նվագարանի (քամանչա, սանթուր, սազ և այլն) օգնությամբ կատարել բազմամարդ հանդեսներում:

Սայաթ-Նովան ստեղծագործել է երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն և թուրքերեն: Սայաթ-Նովան արդարության ու բարության, սիրո ու գեղեցկության երգիչ է: Նրա սիրերգությունն ունի համամարդկային բովանդակություն, արժևորում է կյանքը, մարդու ազնիվ ու վեհ ձգտումները: Սիրած կնոջ նկատմամբ ասպետական հիացմունք, անդավաճան նվիրվածություն և ջերմ կարոտ՝ ահա այն ընդհանուր գծերը, որ բազմապիսի հուզական նրբերանգներով, գունեղ և ինքնատիպ պատկերներով արտահայտվել են նրա խաղերում: Երգիչը սիրո մեջ է տեսնում կյանքի իմաստն ու երջանկությունը: Նրա երգածը, սակայն, առավելապես անհասանելի սերն է, որն այրում, փոթորկում է բանաստեղծի սիրտը, աւոաջ բերում ցավ ու տառապանք: Այդուհանդերձ՝ սիրո մորմոքը նրա հոգում երբեք չի վերածվում չարության, ընղհակառակը՝ նա մշտապես մնում է հավատարիմ և անձնազոհ սիրահար: Զգացմունքների դրսևորման ասպարեզում Սայաթ-Նովան արտակարգ մեղմ է, նրբանկատ և բյուրեղի պես մաքուր:

Սայաթ-Նովայի հայերեն խաղերը հորինված են Թիֆլիսի բարբառով: Նրա խոսքը գեղեցիկ է, հյութեղ, կենդանի լեզվին բնորոշ իմաստուն և դիպուկ արտահայտչաձևերով համեմված: Բայց բարբառը իր հետ բերել է նաև պարսկերեն, արաբերեն, թուրքերեն բազմաթիվ փոխառություններ, որոնք այսօր անհասկանալի են շարքային ընթերցողին: Սա մասամբ դժվարացնում է Սայաթ-Նովայի խաղերի ընկալումը:

 


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ